Home » Եզդիական սփյուռք » Եզդիների ազգային կոմիտեն տարեվերջյան շրջայց է կատարել եզդիական գյուղերում

Եզդիների ազգային կոմիտեն տարեվերջյան շրջայց է կատարել եզդիական գյուղերում

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Եզդիների ազգային կոմիտեի» այցը Արագածոտնի մարզի եզդիական գյուղեր:
Այցի ընթացքում «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը հանդիպել է Արգածոտնի մարզի եզդի ազգաբնակչության հետ:
Ezidimedia-ի հետ զրույցում Սաշիկ Սուլթանյանը նշեց , որ կարեւորվել է կրթական եւ սոցիալական խնդիրների վերհանումը :«Մեք արդեն երկրորդ տարին է այսպիսի շրջայցներ ենք կազմակերպում , որի նպատակը առաջին հերթին եզդի երեխաների շրջանում կրթության դերի բարձրացումն է , հետո նաեւ տեղում առկա խնդիրների վերհանումն ու դրա լուծման համար ռազմավարության մշակումն է»,-ասել է Սուլթանյանը:
Եզդիական խմբի այցելության վերջին կետը  Արագածոտնի մարզի եզդիական Թլիկ գյուղն է եղել , որն ի դեպ Արագածոտնի  մարզի միակ սահմանամերձ գյուղն է :
Համայնքի ղակավարի եւ ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ Սաշիկ Սուլթանյանը հայտնեց իր պատրաստակամությունը Թլիկ գյուղում բնակչության խնդիրների լուծման հարցում:
Կազմակերպության ներկայացուցիչները գյուղի դպրոցին են նվիրաբերել եզդիերեն գրականություն և տպագիր մամուլ:

Ezidimedia.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) ...