Home » Եզդիական սփյուռք » Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) հրամանատարի ու Էզդիխանայի դրոշի վերաբերյալ, առ այն, որ ցանկանում ենք մատնանշել մեր կանոնադրության դրույթներից մեկը (2-րդ պարբերություն), ինչը վկայում է, որ վերը նշված միավորումը հանդես է գալիս որպես ինքնուրույն միավորում, զերծ քաղաքական կուսակցություններից, ռազմական խմբերից և այլն։
<<Եզդիների Կոնգրես>> կազմակերպության ձևավորմանը մասնակցել են եզդի ազգության ներկայացուցիչներ աշխարհի ամենատարբեր երկրներից, որտեղ գոյություն ունեն եզդիական համայնքներ, այսպես՝ Իրաք, Սիրիա, Անդրկովկաս, Թուրքիա և այլն։ Վերոնշյալ կազմակերպության նպատակն է Եզդի ժողովրդի կրոնի ու նրա հետևորդների պաշտպանությունն ու պահպանումը։
Այդ իսկ պատճառով սույն միավորումը շատ կարևոր դերակատարում ունի։ Յուրաքանչյուր ոք ունի կարծիք արտահայտելու իրավունք և ունենալ իր ներդրումը սույն միավորման գործունեությունում՝ կազմակերպության անդամների համաձայնության դեպքում։Իսկ ինչ վերաբերվում է Եզդի ժողովրդի դրոշին, գույներ, որոնք խորհրդանշում են մեր ազգային կրոնը, և արևի խորհրդանիշը, որին մենք խոնարհվում ենք և ամբողջ աշխարհի եզդիների կողմից ընդունված է, որպես մեր կրոնի հիմնական խորհրդանիշներից մեկը։
Մեր կազմակերպությունը արգելում է ձևափոխել, կամ առավել ևս իրենց անձնական շահերից ելնելով շահագործել մեր դրոշը։ Ինչպես արդեն վերևում նշվեց, Եզդի ժողովրդի դրոշը մարմնավորում է մեր հավատքը, ինչպես նաև մեր նահատակյալների հիշատակը, ովքեր դարձան բազմապիսի ցեղասպանությունների զոհեր։ Ուստի ելնելով վերգրյալից խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Եզդի ժողովրդի ազգային դրոշը, որը կարող է դառնալ ազատ և անկախ։Աշխարհի Եզդիների Կոնգրես։
Ezidimedia.com

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Ո՛չ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ո՛չ Անուշ Զուրաբյանը չդրսևորեցին բավարար կամք.Սաշիկ Սուլթանյան

Ինչպես գիտեք երեկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի թեկնածու ԱՆուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ , այլատյացության ...