Home » Եզդիական սփյուռք » Եզդի ստեղծագործողները համալրել են Համահայկական գրողների միության շարքերը

Եզդի ստեղծագործողները համալրել են Համահայկական գրողների միության շարքերը

Հայասանի գրողների միությունում ամիսներ առաջ բացվել է եզդի գրողների բաժանմունք, որը ոչ միայն հայաստանաբնակ, այլև ամբողջ աշխարհի եզդիների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է:

 

Համահայկական գրողների միության շարքերն են համալրել երեք եզդի ստեղծագործողներ,  իսկ ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր, բանաստեղծ Հասան Թամոյանը (Հասանե Շեխ-Մամուդե) միաձայն ընտրվել է ՀԳՄ եզդի գրողների բաժանմունքի նախագահ։

 

Հասան Թամոյանն անձամբ է վերոնշյալ առաջարկով դիմել Համահայկական գրողների   միության  նախագահ Աբգար Ափինյանին:

 

«Միայն Հայաստանում է, որ ունենք ամենօրյա 30 րոպեանոց եզդիերեն  ռադիոհաղորդում, եզդի աշակերտների սեղանին են 1-12-րդ դասարանների «Եզդիերեն լեզու և գրականություն» դասագրքերը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ունենք եզդի երկու գիտաշխատող, հրատարակվում է «Էզդիխանա» ամսաթերթը, գործում են բազում հասարակական կազմակերպություններ,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀԳՄ Եզդի գրողների բաժանմունքի նախագահ Հասան Թամոյանը։

Շնորհավորում ենք եզդի ազգին նման հաջողության համար, իսկ մեր գրողներին մաղթում բեղուն ստեղծեագործական աշխատանք:

Ezidimedia.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Ո՛չ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ո՛չ Անուշ Զուրաբյանը չդրսևորեցին բավարար կամք.Սաշիկ Սուլթանյան

Ինչպես գիտեք երեկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի թեկնածու ԱՆուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ , այլատյացության ...