Home » Եզդիական սփյուռք » Իրաքյան պառլամենտի պատգամավոր Ռիսան Շեյխ Դլերը Քրդական իշխանություններին քննադատել է եզդիական <<Յազդա>> մարդասիրական կազմակերպության գրասենյակի փակման համար

Իրաքյան պառլամենտի պատգամավոր Ռիսան Շեյխ Դլերը Քրդական իշխանություններին քննադատել է եզդիական <<Յազդա>> մարդասիրական կազմակերպության գրասենյակի փակման համար

Իրաքյան պառլամենտի պատգամավոր Ռիսան Շեյխ Դլերը իրաքյան Քրդական իշխանություններին քննադատել է եզդիական <<Յազդա>> մարդասիրական կազմակերպության գրասենյակի փակման համար: Պատգամավորը քրդական անվտանգության ուժերի գործողությունները որակել է որպես Իրաքի ամբողջ տարածքում ապրող փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում և պահանջել է անհապաղ հրապարակել այս գործին առընչվող բոլոր փաստաթղթերը:

Քրդական իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ Յազդան էլ ավելի կնպաստի եզդիների շրջանում եզդիների ազգային ինքնագիտակցության ձևավորմանը: Քրդական իշխանություններին ուղղված կոչով է հանդես եկել նաև եզդիների հոգևոր առաջնորդ Բավե Շեյխը, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ <<Յազդան>> կարևոր դերակատարում ունի միջազգային հարթակներում եզդիների իրավունքների պաշտպանության գործում:

Հիշեցնեն, որ 2017 թվականի հունվարի 2-ին իրաքյան Քուրդիստանի անվտանգության ուժերը ներխուժել էին Դոհոկում գտնվող <<Յազդա>> մարդասիրական կազմակերպության գրասենյակ և ստիպել փակել այն: Բազմաթիվ մարդասիրական ծրագրեր, այդ թվում նաև` ԻՊ գերությունից ազատված եզդի կանանց օգնության ցուցաբերմանն առընչվող, դադարեցվել են:

Տարբեր իրավաբանական կազմակերպություններ և հասարակական գործիչներ քրդական իշխանություններին կոչ են անում չխոչընդոտել <<Յազդայի>> գործունեությանը:

Ezidimedia.com

Ռ. Բաքոյան, արևելագետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) ...