Home » Եզդիական սփյուռք » Մոմավառություն ՝ ի հիշատակ 2014թ եզդիական Սինջար շրջանում սկսված եւ մինչ այսօր շարունակվող ցեղասպանության

Մոմավառություն ՝ ի հիշատակ 2014թ եզդիական Սինջար շրջանում սկսված եւ մինչ այսօր շարունակվող ցեղասպանության

Օգոստոսի 3-ին , ժամը 19:30 Ազատության հրապարակում «Եզդիների ազգային միությունը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն» անցկացնում են մոմավառություն ՝ ի հիշատակ 2014թ եզդիական Սինջար շրջանում սկսված եւ մինչ այսօր շարունակվող ցեղասպանության:
Եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանության հետևանքով մինչ այսօր սպանվել են 20 000 եզդի, 6000 եզդի կանայք եւ երեխաներ գտնվում են գերևարության մեջ , 600 000 եզդի հայրենազրկվել է:
Հիշեցնենք , որ 2014 թ  օգոսոտոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքյան Քրդստանի ռեգիոնալ կառավարության թողտվությամբ հարձակվեց եզդիական Սինջար շրջանի վրա ՝  եզդիների հայրենիքում ցեղասպանության ենթարկելով վերջիններիս:
Չնայած երեք տարի է  անցել `  եզդիների ցեղասպանությունը մինչ  այժմ էլ շարունակվում է:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՝094 230093

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Ո՛չ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ո՛չ Անուշ Զուրաբյանը չդրսևորեցին բավարար կամք.Սաշիկ Սուլթանյան

Ինչպես գիտեք երեկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի թեկնածու ԱՆուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ , այլատյացության ...