Home » Լուրեր » Ո՛չ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ո՛չ Անուշ Զուրաբյանը չդրսևորեցին բավարար կամք.Սաշիկ Սուլթանյան

Ո՛չ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ո՛չ Անուշ Զուրաբյանը չդրսևորեցին բավարար կամք.Սաշիկ Սուլթանյան

Ինչպես գիտեք երեկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի թեկնածու ԱՆուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ , այլատյացության քարոզներ ,  հակաեզդիական արշավ էր  սկսել:
Այսօր վերջինս իր ֆեյսբուքյան էջում , մամուլում հայտարարություններ էր տարածել ՝ նշելով  , որ հայտարարությունները իրենը չեն եւ չի պատրաստվում եզդիներից ներեղություն խնդրել:
Անուշ Զուրաբյանը , ում գործողությունները տեղավորվում են  ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի տրամաբանության մեջ , բերում է ոչ տրամաբանական պատճառաբանություններ , երբեմն հակասում ինքն իրեն ՝ անելով արտահայտություններ որոնք մատնում են հենց իրեն:
Հարգելով «ՀԱԿ» կուսակցության մի շարք անդամների  դատապարտող հայտարարությունները , ցավում եմ  , որ մեր հատարարությունից 24 ժամ անց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը  չցուցաբերեց բավարար կամք պարզաբանելու համար իրավիճակը , չհրապարակեց  իր կարծիքն ու առընչությունը  ենթադրյալ հանցանք կատարած Անուշ Զուրաբյանի այլատյաց հայտարարության մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը , որ

  • ԱՆուշ Զուրաբյանը բավարար փաստեր չի բերում իրավիճակը պարզաբանելու համար և բերում է մտացածին փաստարկներ
  • Չի ցանկանում ներողություն խնդրել եզդիներից , եթե նույնիսկ  հայտարարությունների հեղինակը ինքը չէ

Որոշում ենք կայացնում հարցը լուծել իրավական ճանապարհով ՝ հանուն Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ինստիտուտի կայացման , այլատյացության դեմ պայքարի , հայ-եզդիական բարեկամության մեջ սեպ խրելու փորձերին արժանի պատասխան տալու:

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ ՝                 Սաշիկ Սուլթանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) ...