Home » Եզդիական սփյուռք » Ռուսաստանաբնակ Սամվել Քոչոյին իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Քուրդիստանի անկախության համար սեպտեմբերին տեղի ունենալիք հանրաքվեին, գրում է.

Ռուսաստանաբնակ Սամվել Քոչոյին իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Քուրդիստանի անկախության համար սեպտեմբերին տեղի ունենալիք հանրաքվեին, գրում է.

Այսպիսով, Բարզանին նշանակել է Քուրդիստանի անկախության համար անցկացվող հանրաքվեի օրը՝ 2017 թ-ի սեպտեմբերի 25: Ի՞նչ է սա: Իրականության ռեալ գնահատում, թե խարդախություն, որը Քուրդիստանին և շրջանի մյուս բնակիչներին կտանի նոր պատերազմի անդունդը: Հիշեցնեմ, որ դեռևս ավարտված չէ ԻՊ-ի հետ պատերազմը, և հանրաքվեի դեմ արդեն ելույթ են ունեցել ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Իրանը և Թուրքիան: Գոն միասնություն լիներ Իրաքի քրդական կուսակցությունների միջև, սակայն դա էլ չկա: Քուրդիստանի պառլամենտի աշխատանքները նրանց հակասությունների պատճառով վաղուց արդեն պարալիզված են: Ընդ որում Բարզանիի կուսակցությունը՝ ՔԴԿ-ն հակամարտության մեջ է ոչ միայն իրաքի այլ քրդական կուսակցությունների հետ, այլևպատերզամի շեմին է գտնվում Թուրքիայի քրդական կուսակցության՝ ՔԱԿ-ի հետ: Եվ ահա նման պայմաններում Բարզանին ցանկանում է հանրաքվե իրականացնել: Իսկ ի՞նչ կլինի շրջանի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ: Նրանց համակրանքը շահելու համար Բարզանին վերջերս հանդիպել է ասորիների ու խալդերի հետ: Կարծես թե եզդիների հետ (իրանց կողմից չկաշառված) նրանք սկզբունքորեն չեն պատրաստվում հանդիպել: Եզդիները նրանց ինչի՞ համար են հարկավոր: Կարծես թե չկան եզդիական բողոքներ նրա դեմ Շանգալում, Գերմանիայում, Ռուսաստանում կամ Հայաստանում: Բարզանին այս ամենը չի նկատում, բայց դրա փոխարեն հաստատակամորեն շարունակում է Շանգալում   Քուրդիստանին միավորելու քաղաքականություն վարել: Հետաքրքիրն այն է, որ հանրաքվեի նախաշեմին անգամ չկա որևէ ծրագրային հայտարարություն այն մասին, թե դրա փոխարեն Բարզանին ինչ է խոստանում եզդիներին՝ ինքնիշխանությո՞ւն, ինքնավարությո՞ւն, թե ֆեդերացո՞ւմ: Գուցե նա խոստանում է հրաժարվել իսլամից՝ որպես ապագա Քուրդիստանի պետական կրո՞ն, կամ գուցե հրաժարվում է շարիաթից՝ որպես նոր պետության <<օրենսդրության հիմնական աղբյուրի՞>>: Ի՞նչ երաշխիքներ է նա տալիս, որ եզդիները չեն ոչնչանա <<հարավային>> Քուրդիստանում, ինչպես դա եղավ <<հյուսիսային>> Քուրդիստանում: Ահա այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ եթե հարկ է Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացման համար ընտրել ամենաանբարենպաստ ժամանակը, ապա Բարզանին այն արդեն ընտրել է…

Ezidimedia.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Ո՛չ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ո՛չ Անուշ Զուրաբյանը չդրսևորեցին բավարար կամք.Սաշիկ Սուլթանյան

Ինչպես գիտեք երեկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի թեկնածու ԱՆուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ , այլատյացության ...