Home » Էզդիխանի հարց » Ռուստամ Մախմուդյանի քարոզարշավը Արտաշար գյուղում
Ռուստամ Մախմուդյանը Արտաշարում

Ռուստամ Մախմուդյանի քարոզարշավը Արտաշար գյուղում

Հայաստանի հանրապետական կուսակցության   ազգային փոքրամասնությունների ցուցակի եզդիներին ներկայացնող բաժնի առաջին համարի թեկնածու Ռուստամ Մախմուդյանը այցելել է Արմավիրի մարզ:
Ի թիվս այլ համայնքների Ռուստամ Մախմուդյանը այցելել է Արմավիրի մարզ Արտաշար գյուղ , որտեղ եզդիները կոմպակտ բնակեցված են մի թաղամասում:
Հանդիպման ընթացքում Մախմուդյանը նշել է ,որ պատրաստվում է դառնալ եզդիական համայնքի խնդիրները բարցրաձայնողը խորհրդարանում և պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած հարցով կանգնել Արտաշարցիների կողքին:
Մախմուդյանը կոչ է արել քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին , քանի որ այս կուսակցությունն է ,որ մշտապես կանգնած է եղել եզդիների կողքին և սահմանադրությամբ ազգային փոքրամասնուոթյունների համար տեղերի ամրագրումն էլ վկայություն է այն մասին ,որ Հանրապետական կուսակցությունը մտահոգված է եզդիական համայնքով և ուզում է մեծացնել եզդիների ներգրավվածությունը Հայաստանի  հասարակական , քաղաքական կյանքում:

Ezidimedia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) ...