Home » Լուրեր

Լուրեր

Եզդիական երիտասարդական կրթամշակութային հավաք Արմավիրի մշակույթի պալատում

Դեկտեմբեր 4-ին , ժամը  12-ին  Արմավիրի մշակույթի պալատում տեղի կունենա կրթամշակութային հավաք Արմավիրի մարզի եզդիների համար: Միջոցառումը կազմակերպում է <Եզդիների ազգային կոմիտեն >  ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում կքննարկվեն Արմավիրի մարզի եզդիների  շրջանում առկա կրթամշակութային  խնդիրները , մասնակիցներին  տեղեկատվություն կփոխանցվի Հայաստանի կրթական հնարավորությունների մասին: Ծրագրի նպատակն է կրթության դերի բարձրացումը: Միջոցառման ավարտվին կազմակերպվել է համերգ ՝ եզդի երաժիշտների ...

Read More »

Եզդի ստեղծագործողները համալրել են Համահայկական գրողների միության շարքերը

Հայասանի գրողների միությունում ամիսներ առաջ բացվել է եզդի գրողների բաժանմունք, որը ոչ միայն հայաստանաբնակ, այլև ամբողջ աշխարհի եզդիների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է:   Համահայկական գրողների միության շարքերն են համալրել երեք եզդի ստեղծագործողներ,  իսկ ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր, բանաստեղծ Հասան Թամոյանը (Հասանե Շեխ-Մամուդե) միաձայն ընտրվել է ՀԳՄ եզդի գրողների բաժանմունքի նախագահ։   Հասան Թամոյանն անձամբ է վերոնշյալ առաջարկով դիմել Համահայկական գրողների ...

Read More »

Մոմավառություն ՝ ի հիշատակ 2014թ եզդիական Սինջար շրջանում սկսված եւ մինչ այսօր շարունակվող ցեղասպանության

Օգոստոսի 3-ին , ժամը 19:30 Ազատության հրապարակում «Եզդիների ազգային միությունը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն» անցկացնում են մոմավառություն ՝ ի հիշատակ 2014թ եզդիական Սինջար շրջանում սկսված եւ մինչ այսօր շարունակվող ցեղասպանության: Եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանության հետևանքով մինչ այսօր սպանվել են 20 000 եզդի, 6000 եզդի կանայք եւ երեխաներ գտնվում են գերևարության մեջ , 600 000 եզդի հայրենազրկվել է: Հիշեցնենք , որ ...

Read More »

Ռուսաստանաբնակ Սամվել Քոչոյին իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Քուրդիստանի անկախության համար սեպտեմբերին տեղի ունենալիք հանրաքվեին, գրում է.

Այսպիսով, Բարզանին նշանակել է Քուրդիստանի անկախության համար անցկացվող հանրաքվեի օրը՝ 2017 թ-ի սեպտեմբերի 25: Ի՞նչ է սա: Իրականության ռեալ գնահատում, թե խարդախություն, որը Քուրդիստանին և շրջանի մյուս բնակիչներին կտանի նոր պատերազմի անդունդը: Հիշեցնեմ, որ դեռևս ավարտված չէ ԻՊ-ի հետ պատերազմը, և հանրաքվեի դեմ արդեն ելույթ են ունեցել ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Իրանը և Թուրքիան: Գոն միասնություն լիներ Իրաքի քրդական կուսակցությունների միջև, սակայն ...

Read More »

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) հրամանատարի ու Էզդիխանայի դրոշի վերաբերյալ, առ այն, որ ցանկանում ենք մատնանշել մեր կանոնադրության դրույթներից մեկը (2-րդ պարբերություն), ինչը վկայում է, որ վերը նշված միավորումը հանդես է գալիս որպես ինքնուրույն միավորում, զերծ քաղաքական կուսակցություններից, ռազմական խմբերից և այլն։ <<Եզդիների Կոնգրես>> կազմակերպության ձևավորմանը մասնակցել են եզդի ազգության ...

Read More »

Ո՛չ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ո՛չ Անուշ Զուրաբյանը չդրսևորեցին բավարար կամք.Սաշիկ Սուլթանյան

Ինչպես գիտեք երեկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի թեկնածու ԱՆուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ , այլատյացության քարոզներ ,  հակաեզդիական արշավ էր  սկսել: Այսօր վերջինս իր ֆեյսբուքյան էջում , մամուլում հայտարարություններ էր տարածել ՝ նշելով  , որ հայտարարությունները իրենը չեն եւ չի պատրաստվում եզդիներից ներեղություն խնդրել: Անուշ Զուրաբյանը , ում գործողությունները տեղավորվում են  ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի տրամաբանության մեջ , բերում է ...

Read More »

«ՀԱԿ»-ից եւ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ   «ՀԱԿ» անդամ , «ՀԱԿ-ՀժԿ» քաղաքական դաշինքի ցուցակով որպես պատգամավորության թեկնածու  առաջադրված Անուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի գրառումներ է կատարել վիրավորելով եզդի ժողովրդին ՝  «դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» և այլ արտահայտություններով: Անուշ Զուրաբյանը , ով  «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից ներկայացվել էր որպես պատգամավորության թեկնածու  , այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը , ...

Read More »

Ռուստամ Մախմուդյանի հանդիպումը ընտրողների հետ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանի քարոզարշավի հաջորդ կանգառն հայրենի Ալագյազ գյուղն էր: Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը եկել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանն, ուստի այստեղ ոգևորությունն էլ ավելի մեծ էր. թեկնածուներին սատարելու և աջակցելու ակնկալիքով էին եկել մեծից փոքր՝ տղամարդ, թե կին…Հանդիպմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները: Ողջունելով ներկաներին՝ պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանը կոչ արեց ապրիլի ...

Read More »

Ռուստամ Մախմուդյանի քարոզարշավը Արտաշար գյուղում

Հայաստանի հանրապետական կուսակցության   ազգային փոքրամասնությունների ցուցակի եզդիներին ներկայացնող բաժնի առաջին համարի թեկնածու Ռուստամ Մախմուդյանը այցելել է Արմավիրի մարզ: Ի թիվս այլ համայնքների Ռուստամ Մախմուդյանը այցելել է Արմավիրի մարզ Արտաշար գյուղ , որտեղ եզդիները կոմպակտ բնակեցված են մի թաղամասում: Հանդիպման ընթացքում Մախմուդյանը նշել է ,որ պատրաստվում է դառնալ եզդիական համայնքի խնդիրները բարցրաձայնողը խորհրդարանում և պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած հարցով ...

Read More »

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանի հանդիպումը Մասիս քաղաքի ընտրողների հետ

Քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը հանդիպել է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև այդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանը և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Թեկնածուին այստեղ դիմավորեցին աղուհացով, երգուպարով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ռ. Մախմուդյանի թեկնածությունը առաջադրելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի անդամներն ու ...

Read More »