Home » Մշակույթ

Մշակույթ

Եզդի ստեղծագործողները համալրել են Համահայկական գրողների միության շարքերը

Հայասանի գրողների միությունում ամիսներ առաջ բացվել է եզդի գրողների բաժանմունք, որը ոչ միայն հայաստանաբնակ, այլև ամբողջ աշխարհի եզդիների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է:   Համահայկական գրողների միության շարքերն են համալրել երեք եզդի ստեղծագործողներ,  իսկ ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր, բանաստեղծ Հասան Թամոյանը (Հասանե Շեխ-Մամուդե) միաձայն ընտրվել է ՀԳՄ եզդի գրողների բաժանմունքի նախագահ։   Հասան Թամոյանն անձամբ է վերոնշյալ առաջարկով դիմել Համահայկական գրողների ...

Read More »

«ՀԱԿ»-ից եւ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ   «ՀԱԿ» անդամ , «ՀԱԿ-ՀժԿ» քաղաքական դաշինքի ցուցակով որպես պատգամավորության թեկնածու  առաջադրված Անուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի գրառումներ է կատարել վիրավորելով եզդի ժողովրդին ՝  «դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» և այլ արտահայտություններով: Անուշ Զուրաբյանը , ով  «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից ներկայացվել էր որպես պատգամավորության թեկնածու  , այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը , ...

Read More »

Շանգալի ինքնապաշտպանական ուժերի (YBS) կանանց ջոկատը սկսել է <<Վրեժ հանուն Էզդիխանայի կանանց>> գործողությունը

Շանգալի ինքնապաշտպանական ուժերի (YBS) կանանց ջոկատը սկսել է հատուկ գործողություններ իրականացնել, որը կրում է <<Վրեժ հանուն Էզդիխանայի կանանց>>: Գործողություններն ուղղված էին Շանգալի հարավ և հարավարևելյան շրջաններում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների: Եզդիական ուժերի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. <<Մի քանի տարի շարունակ եզդի կանայք ԻՊ-ի ահաբեկիչների կողմից ենթարկվել են բարբարոսական բռնությունների: Առ այսօր հազարավոր կանայք դեռևս գտնվում են գերության մեջ: Այսօր մենք ...

Read More »

Բաշիկուբահզանի փլուզված տաճարները

Բաշիկա և Բահզանը(Բաշիկուբահզան)` երկու տարի առաջ առանց դիմադրության քրդական փեշմարգան 24-25 հազարանոց գյուղը <<մատուցեց>> ԻՊ ահաբեկիչներին: Նախապես իմանալով դավադրության մասին, բնակչությունը հասցրեց լքել քաղաքը: Մինչ քրդերը Բաշիկուբահզանը կհանձնեին բնակչության 70 տոկոսը եզդիներ էին, 20 տոկոսը` քրիստոնյաներ և միայն 10 տոկոսը` մուսուլմաններ և այլն: Նկարում երևում է թե ինչպես է եզդի ազատամարտիկը աղոթում եզդիական Շեխ Մանդ սրբավայրի ավերակների վրա աղոթում, Այս ...

Read More »

Եվրոմիությունը որոշել է ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելուց հետո Իրաքի եզդիների, քրիստոնյաների և թուրքմենների համար ինքնավարություն ստեղծել

Բրյուսելում օրերս Եվրախորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելուց հետո եզդիների, քրիստոնյաների ու թուքմենիստների պաշտպանության վերանայման մասին: ՙ ՙ«Տարածաշրջանում այս փոքրամասնությունների անհետացումը կհանգեցնի ևս մի անկայունության »,-ասված է փաստաթղթում: Անդամ պետությունները պետք է գործադրեն բոլոր միջոցները, որպեսզի «ապահովեն այն մարդկանց անվտանգությունը, ովքեր լքել են իրենց հայրենիքը կամ բռնի տեղահանվել են»: Որոշումը կոչ է անում Եվրամիության անդամ ...

Read More »

Մոսուլի հյուսիսում հնարավոր է եզդիների կենտրոնացման բանտեր հայտնաբերվեն

Մոսուլի հյուսիսում գտնվող Թել Աֆար քաղաքում հնարավոր է եզդիների կենտրոնացման բանտեր լինեն: Ինչպես հաղորդում է Ezidimedia-ն հղում անելով basnews-ին , Քրդստանի ռեգիոնալ կառավարության խորհրդարանում եզդիների ներկայացուցիչը հայտարարել է , որ Մոսուլի օպերացիայի ավարտից հետո հնարավոր է եզդիների կենտրոնացման բանտեր հայտնաբերվեն: Այս պնդումը պայմանավորված է այն հանգամանքով ,  որ 2014թ Սինջարի եզդիների ցեղասպանությունից հետո եզդիները , ովքեր գերևարվել էին «ԻՊ» կողմից  եւ ...

Read More »

Սինջարի ճգնաժամի հանգուցալուծման նախապայմաններից մեկն այն քրդական հարցի հետ չասոցացնելն է.Սաշիկ Սուլթանյան

Սինջարի ճգնաժամի սկսմանը զուգահեռ դրա հանգուցալուծման մեթոդների մասին  բազմաթիվ  հիպոթեզներ են շրջանառվում : Միջազգային իրավունքի տեսանկյունից այն մեկնաբանողները խնդիրը դիտարկում  են որպես մարդու ոտնահարված իրավունքների , որոշակի էթնոկրոնական խմբի նկատմամաբ կազմակերպված ցեղասպանության տեսանկյունից և որպես խնդրի  հանգուցալուծում առաջարկում են  ցեղասպանության ենթարկված էթնոկրոնական խմբի /եզդիների /համար անվտանգության գոտու ստեղծում  , որը հնարավորություն կտա ապահովել տվյալ խմբի անվտանգությունը և այս խմբին զերծ ...

Read More »

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախօրեին ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին

Ինչպես տեղեկացնում ՀՀ ԿԳՆ համապատասխան վարչությունը, նախարարը մասնավորապես նշել է. «Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն է` հնարավորինս աջակցել ազգային փոքրամասնություններին և փոքր ժողովուրդներին: Ինչպես արտերկրում են աջակցում մեր հայրենակիցներին, այնպես էլ մենք պետք է աջակցենք մեր բարեկամ եզդի ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներն էլ` որպես փոքր ազգեր, կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, ...

Read More »

Հայաստանի եզդիները մասնակցել են Երևանի տոնին նվիրված տոնակատարություններին(ֆոտո, վիդեո)

Ezidimedia/Երևան Հոկտեմբերի  8-ին Հայաստանը նշել է մայրաքաղաք Երևանի տոնը: Տոնակատարությունների ընթացքում տեղի է ունեցել համերգ , որին եզդիական համայնքը նույնպես իր համարով շնորհավորել է երևանցիներին ՝  տոնի կապակցությամբ: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգի ընթացքում երգերով է հանդես եկել երգիչ Յուրո Շաքրյանը  ՝ եզդիական պարային խմբի հետ միասին: Հանդես գալով ելույթով «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը շնորհավորել է Երևանցիներին  ՝ ...

Read More »

ԱՄՆ-ն եզդի փախստականներին անվանում է «անհավատններ»

Ինչպես տեղեկացնում է Ezidimedia-ն  հղում անելով ամերիկյան «Մեդիա հետազոտություններին կենտոնին» , ԱՄՆ փախստականների հարցերով գրասենյակը այս տարվա ընթացքում ընդունել է 12,568 փախստականի: Նրանցից  99%-ը մուսուլմաններ  են ,թվով  68-ը ՝    օրթոդոքս , եվհովական , բողոքական  քրիստոնիաներ: Իսկ եզդի է ապաստան ստացածներից ընդամենը 24-ը :ԱՄՆ կառավարությունը ոչ միայն եզդի փախստականներին սիմվոլիկ  քանակով է ընդունել , այլեւ նրանցից 8-ին ձևակերպել է «անկրոն»: ...

Read More »